Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2012

Սիրելի երեխաներ
Ջերմորեն շնորհավորում եմ աշխարհի ամենապայծառ տոներից մեկի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Յուրաքանչյուր հունիսի 1 ուրախության, ժպիտի, հույսի և սիրո ու, հատկապես մեծերիս համար, պատասխանատվության ու հոգատարության արտահայտման առանձնահատուկ օր է:
Հայ մարդու համար ընտանիքն ու երեխան միշտ սրբություն են եղել, իսկ երեխաների առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում էլ կարևորագույնն են հայոց օջախներում:
Այսօր թե մեր պետության և թե յուրաքանչյուր հասուն քաղաքացու համար առաջնային խնդիր է երեխաներին ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատելը, նրանց ինքնադրսևորման համար լավագույն պայմաններ ստեղծելը:
Թանկագին երեխաներ, մեր ուրախությունն ու հպարտությունն եք դուք, և մենք այսուհետ էլ կշարունակենք հոգալ ձեր կարիքները, պաշտպանել ձեր իրավունքներն ու շահերը:
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ բոլոր երեխաներին խաղաղություն, ուրախ ու անհոգ մանկություն և բարեկեցություն նրանց ընտանիքներին:
Թող իրականանան ձեր բոլոր երազանքները, իսկ հաջողությունը ուղեկցի միշտ և ամենուր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02