Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեղրիում տուժել են պտղատու այգիները
08.06.2012
Մեղրիի տարածաշրջանի Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր համայնքների պտղատու այգիներում մոտ մեկ ամիս է` մորեխներ են տարածվել, որոնք մեծ վնաս են հասցնում արդեն հասուն պտուղներին` փչացնելով դրանց ապրանքային տեսքը: Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը հավաստիացնում է,որ նման մորեխներ իրենք առաջին անգամ են տեսնում: Դրանք սև են, փորը դեղին, սովորական մորեխներից ավելի լայն չափի: Այնպես են փչացնում պտուղների արտաքին տեսքը, որ շուկայում վաճառել հնարավոր չէ: Մոտավոր հաշվարկներով Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր գյուղերում մորեխների բաժին է դարձել բերքի 50-60 տոկոսը: Նման դեպք Մեղրիում արձանագրվել է նաև երեք-չորս տարի առաջ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի տեղեկացմամբ, նման խնդիր մարզի մյուս համայնքներում չկա: Խնդրի մասին տեղյակ է պահվել կառավարությանը, որի կողմից արդեն տրամադրվել են համապատասխան բուժանյութեր: Ըստ Թանգյանի` ամենաուշը 1-2 օրից համայնքներում կսկսվեն մորեխների դեմ պայքարի աշխատանքները: