Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճշտվել են կարկուտի հասցրած վնասի չափերը

11.06.2012

Սյունիքի մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը հաշվարկել է գարնանն ուժեղ կարկուտից տուժած մարզի համայնքների կրած վնասի չափը, որը հասնում է մի քանի հարյուր միլիոն դրամի: Հիմնականում տուժել են Կապանի ու Գորիսի տարածաշրջանի ցանքատարածություններն ու բանջարանաբոստանային կուլտուրաները, Մեղրիի պտղատու այգիները: Ըստ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տեղեկատվաության` հանձնաժողովը եղել է բոլոր տուժած համայնքներում, կատարել ուսումնասիրություն և հաշվարկված վնասի չափերը ներկայացրել գյուղնախարարություն: Գորիսի տարածաշրջանի գյուղերին կարկուտի հասցրած վնասը հասնում է մոտ 200 մլն դրամի: Միայն Կոռնիձոր գյուղում ամբողջովին փչացել է աշնանացանի 560 հա ցանքս, 130 հա-ը` մասնակի: Վնասվել են նաև Խնածախ գյուղի ցանքսերը, 30 տոկոսի վնաս է հաշվարկվել նաև Գորիսի տարածաշրջանի Տեղ, Քարաշեն, Ներքին Խնձորեսկ և Խնձորեսկ գյուղերում:
«Գյուղացին 1 հա ցանքսի վրա 150 հազար դրամի ծախս է արել ու ոչ մի եկամուտ չի ստացել: Նման համայնքներին մարզպետարանը հատուկ ուշադրություն է դարձնելու` նրանց տրամադրելով շուկայականից էժան դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, նաեւ սերմանյութ` վերադարձնելու պայմանով»,- ասաց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ս. Թանգյանը:
Կապանում կարկուտից 40-50 տոկոսով վնասվել է մոտ 200 հա աշնանացան ցորենի ցանքս: Հատկապես մեծ է վնասը տարածաշրջանի Նորաշենիկ, Ճակատեն, Վերին և Ներքին Խոտանան գյուղերում: Մեղրիի տարածաշրջանի պտղատու այգիների կորուստը կազմում է 20-30 տոկոս: Սիսիանի տարածաշրջանի դաշտերն էլ վնասվել են աշնան անբարենպաստ եղանակից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28