Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպումներ Գորիսի տարածաշրջանի համայնքներում
18.06.2012
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ հերթական այցելություններ կատարեց Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներ: Միայն հունիսի 14-ին և 15-ին նրանք եղան տարածաշրջանի քսան համայնքներում:
Մարզպետը հանդիպումներ ունեցավ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, որոնք բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները` համայնքային նշանակության տարաբնույթ հարցեր` ճանապարհների, գազաֆիկացման, ոռոգման ջրի, գյուղատնտեսական, մշակութային կենտրոնների վերանորոգման հետ կապված:
Մարզպետը, անդրադառնալով վերհանված խնդիրներից յուրաքանչյուրին, նշեց, թե ինչպիսի ծրագրեր են նախատեսված առաջիկայում և դրանց լուծման ինչպիսի հնարավոր տարբերակներ կան: Հանդիպման ժամանակ բարձրացվեցին նաև անձնական բնույթի հարցեր, որոնք դիմումների տեսքով ներկայացվեցին մարզպետին: Դրանց մի մասի պատասխանները տրվեցին տեղում, իսկ այն հարցերը, որոնք ուսումնասիրության կարիք ունեին, մարզպետի հանձնարարականով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պետք է ուսումնասիրեն և ներկայացնեն առաջարկություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համոզմամբ նման այցերի նպատակը ժողովրդի հետ շփվելն է, նրանց խնդիրներին մոտիկից ծանոթանալը և առկա հիմնախնդիրներին լուծում տալը:
Մարզպետի նման հանդիպումներն ունենալու են շարունակական բնույթ, իսկ առաջիկա օրերին նախատեսվում են այցեր Սիսիանի տարածաշրջանի գյուղական համայնքեր: