Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումներ Մեղրիի տարածաշրջանի համայնքներում

20.06.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ շարունակում է այցելություններ կատարել մարզի համայնքներ: Հերթական տարածաշրջանային այցը հունիսի 20-ին Մեղրիի տարածաշրջանի քաղաքային և գյուղական համայնքներ էին:
Մեղրի և Ագարակ քաղաքային համայնքներում մարզպետը ծանոթացավ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին, մասնավորապես ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, բարեկարգման, ինչպես նաև Ագարակի եկեղեցու տեղափոխման աշխատանքներին: ՀՀ պետական բյուջեի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով նախատեսվում է իրականացնել Ագարակի արվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
Մեղրիում մարզպետը կարևորեց ոռոգման ջրի կարգավորման հարցը, ինչպես նաև համայնքում սառնարանային տնտեսության ստեղծելու անհրաժեշտությունը, որը դյուրին կդարձնի գյուղատնտեսական մթերքների իրացումն ու մթերումների կազմակերպումը:
Հանդիպումներ եղան նաև Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր ու Լեհվազ գյուղական համայնքներում համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, որոնք բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները, համայնքային նշանակության տարաբնույթ հարցեր:
Հանդիպելով բնակչության հետ ու զրուցելով նրանց հետ` աշխատանքային խումբը քննարկել է համայնքի խնդիրները, ծանոթացել գյուղացիների հոգսերին: Տարածաշրջանի գյուղերի առաջնահերթ խնդիրը գազիֆիկացումն է, որը մարզպետարանի պատասխանատուների խոսքով, ժամանակի հարց է և առաջիկայում կլուծվի: Տաշտուն գյուղում, առկա են նաև գյուղտեխնիկայի և գյուղմթերքների իրացման խնդիրները: Լիճքում առաջնահերթը խմելու ջրագծի խողովակների փոխարինումն է, իսկ Լեհվազում, որտեղ վերջին տարիներին արձանագրվում է բնակչության թվի աճ, բնակարանաշինության խնդիր կա: Գյուղի ներհամայնքային ճանապարհների հիմնանորգումը ևս առաջնահերթ է: Իսկ մինչ այդ անհրաժեշտ են գումարներ` համայնքի հիմնանորոգվող մանկապարտեզի շենքի տանիքի նորոգման համար: Վարդանիձորում առաջնահերթ լուծում է պահանջում դպրոցը խմելու ջրով ապահվելը, գիշերային լուսավորություն ունենալը և ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը:
Առաջիկայում ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը կայցելի նաև մարզի մյուս տարածաշրջանների գյուղական համայնքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47