Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետը հանդիպեց Մեղրիի սահմանապահ զինվորների հետ

20.06.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 20-ին այցելեց ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասեր, հանդիպեց  սահմանին հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով:
Մարզպետի այցի հիմնական նպատակը զինվորներին տեսակցելն էր, որպես նախկին զինվորականի, նրանց հետ շփվելը և պայմաններին ծանոթանալը:
“Բավականին նորմալ են պայմանները մեր զորամասերում և ամենակարեւորը` զինվորի մարտական ոգին տեղն է: Նրանք իսկապես պատրաստ են հայրենի սահմանները ամուր պահելու եւ համոզված են, որ Սյունիքի ողջ ազգաբնակչությունը իրենց կողքին կանգնած կլինի, եթե Աստված մի արասցե, հանկարծ թշնամին փորձի ռազմական գործողություններ սկսել Նախիջեւանի տարածքից”, - հանդիպումից հետո ասաց Սյունիքի մարզպետը և հավելեց, որ այսուհետ նման այցելությունները հաճախակի են լինելու:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11