Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի մասնագիտական տոնի առթիվ

21.06.2012

Հարգելի բուժաշխատողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այս տոնը իրավամբ բարի ավանդույթ է դարձել մեզանում և հնարավորություն է տալիս արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը:
Բոլոր ժամանակներում մեր ժողովուրդը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը:
Սիրելի բուժաշխատողներ, հավատարիմ մնալով Հիպոկրատի ձեր երդմանը, դուք միշտ արժանիորեն եք կատարել ձեր աշխատանքը, խորապես համոզված լինելով, որ հենց դրանից է մեծապես կախված կյանքում ամենակարևորը` մարդու առողջությունը:
Այսօր էլ մեր ուշադրության կենտրոնում է առողջապահության համակարգը, և մենք անում ենք հնարավորը` լուծելու ոլորտում առկա հիմնախնդիրները, ստեղծելու ժամանակակից պայմաններ` բնակչության բուժսպասարկումը պատշաճ մակարդակով ապահովելու համար:
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն ու նորանոր նվաճումներ ձեր չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02