Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Կապանի տարածաշրջանում
26.06.2012
2012թ. հունիսի 26-ին Կապանի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 58 քաղաքացի, մասնակցեց 39 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր երեսունչորս, աշխատանքի տեղավորման՝ երկու, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու՝երեք քաղաքացի:
Դրամական օգնության երեսունչորս դիմումներից 25-ին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է, վեցը ներկայացվել է ուսումնասիրման:
Պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու երեք քաղաքացիների դիմումներին տրվել են դրական պատասխան:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած երկու քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման: