Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի մարզային փուլը

28.06.2012

Մարզկենտրոն Կապանում հունիսի 27-ին կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի մարզային փուլը, որի արդյունքում հայտնի դարձան սյունեցի այն ինը ընտանիքները, որոնք հուլիսի 8-14-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին:
Նրանք լավագույնն են ճանաչվել մրցույթի մարզային փուլին մասնակցած երեք տարիքային խմբերում 18 ընտանիքների մեջ` իրենց ուժերը չափելով վեց մարզաձևերից` խաղային փոխանցումավազք` 30մ, խաղային փոխանցումավազք` 80մ, բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ, պարանի ձգում, թենիսի գնդակի նետում և հեռացատկ:
Հաղթող ճանաչված ընտանիքներից ութը Կապան քաղաքից են, իսկ 1-ը` տարածաշրջանի Արծվանիկ գյուղից: Նրանցից հինգ ընտանիք առաջին անգամը չէ, որ կմասնակցի մրցույթի հանրապետական փուլին:
Մարզային փուլում հաղթող ճանաչված ընտանիքները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացել են դրամական պարգևների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47