Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ Քաշաթաղի շրջանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

29.06.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում երկօրյա աշխատանքային այցով հունիսի 28-29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է մեկնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մասնավորապես, Սյունիքի մարզպետն այցելել է Քաշաթաղի շրջան և վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի հետ քննարկել հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա կոնկրետ ծրագրերը:
ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի միջև հետագա համագործակցության խորացման նպատակով հունիսի 28-ին Բերձոր քաղաքում ստորագրվել է հուշագիր: Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել խորացնելու և ընդլայնելու առկա համագործացկությունը, կազմակերպելու փորձի փոխանակում վարչարարության, գյուղատնտեսության զարգացման, կրթամշակութային, սպորտի, տուրիզմի և հանգստի կազմակերպման ոլորտներում ու կենսագործունեության մյուս բնագավառներում:
Համաձայն 2012թ. փոխայցելությունների ու նախատեսված միջոցառումների ժամանակացույցի` ծրագրվում է թատերական կոլեկտիվների փոխայցելություններ, ուխտագնացություններ դեպի Սյունիքի մարզի և ԼՂՀ պատմամշակութային հուշարձաններ, "Սյունիք. ուսանողական ամառ-2012" փառատոնին ԼՂՀ ուսանողական պատվիրակության ներգրավվում, տոնական օրերին համատեղ միջոցառումների կազմակերպում, արվեստի, մանկավարժական, աշակերտական կոլետիվների փոխայցելություններ: Նախատեսվում է նաև Սյունիքի մարզի բուժհաստատությունների ուժերով Քաշաթաղի շրջանում շարունակել կազմակերպել "Բաց դռների օր" միջոցառումը, ինչպես նաև` պետպատվերի շրջանակներում մարզի բժշկական կենտրոններում ԼՂՀ-ից ժամանած հիվանդների ստացիոնար բուժման կազմակերպումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36