Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունեցի երեխաները կհանգստանան Հանքավանում
02.07.2012
Սյունեցի երեխաներն անվճար կհանգստանան Հանքավանում: Սյունեցի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 70 երեխաներ հուլիսի 1-ի վաղ առավոտյան մեկնեցին Հանքավանի «Հասմիկ» և «Լուսաբաց» ճամբարներ: Նախատեսված 20 օր հանգստից հետո նրանց կփոխարինեն մարզի ևս 70 երեխաներ, որոնք ճամբարում կմնան մինչև օգոստոսի 9-ը: Նման հնարավորություն սյունեցի երեխաների համար այս տարի ևս տվել է կառավարությունը:
Ուղեգրերի մեծ մասը` 60-ը, բաժին է հասել Կապանի, 30-ական` Սիսիանի և Գորիսի, 20-ը` Մեղրիի տարածաշրջաններին: Առաջին հերթափոխի ընթացքում երեխաներից 10-ը կհանգստանա «Հասմիկ», իսկ 60-ը` հարևան «Լուսաբաց» ճամբարներում: Ճամբարականների տեղափոխության ծախսերն այս տարի ևս հոգացել են մարզպետարանն ու քաղաքապետարանները: Երեխաներին տեղափոխության ընթացքում կուղեկցի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուն: