Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

10.07.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն հուլիսի 10-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգիի գլխավորած պատվիրակությանը:
Հիմք ընդունելով հայ-իրանական միջկառավարական համագործակցությունը, նպատակ ունենալով խթանել միջմարզային համագործակցության զարգացումը, ինչպես նաև համագործակցել տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, առողջապահության, տնտեսության, առևտրի, սպորտի, գյուղատնտեսության և բնապահպանության, զբոսաշրջության բնագավառներում, ելնելով կայուն և փոխշահավետ համագործակցության սկզբունքներից ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև Գորիս քաղաքում 2012թ. հուլիսի 10-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգին:
Ըստ հուշագրի, երկու երկրների վարչատարածքային միավորների տնտեսությունների տարբեր ոլորտներում պետք է շարունակել առկա պայմանավորվածությունները և ձեռք բերել համաձայնություններ նոր ոլորտներում: Մասնավորապես, հայկական կողմի առաջարկով քննարկվեց երկու երկրների միջև տրանսպորտային միջոցների երթևեկությունը առավել մատչելի դարձնելու հարցը:
Դարձյալ հայկական կողմի առաջարկով իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց իրանական ներդրողներին ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում սպանդանոցի և Սիսիանի տարածաշրջանում համակցված կերերի արտադրամասի համատեղ ձեռնարկություններ հիմնելու նախագծերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումներն ու փոխայցելությունները դարձնել շարունակական: Համաձայնելով, որ երկու մարզերի փոխգործակցությունը լավ հեռանկար և մեծ ներուժ ունի` մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի համագործակցության շրջանակի ընդլայնմանը, ինչպես նաև հույս հայտնեց, որ երկու պետությունների որդեգրած քաղաքականությունը կնպաստի տնտեսական կապերի խորացմանը և երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:
Կողմերը կարևորեցին մարզերում հյուպատոսություններ ստեղծելու մասին նախկինում ձեռք բերված համաձայնությունը և պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել համապատասխան ատյանների միջոցով այն իրականություն դարձնելու համար:
Ձեռք բերված համաձայնությունների իրագործման նպատակով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն Իրանի իր գործընկերոջից Արևելյան Ատրպատականի նահանգ այցելելու հրավեր ստացավ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53