Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռազմամարզական վրանային ճամբար` Կապանի երիտասարդների համար

12.07.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ կապանցի զորակոչային տարիքի 100 տղաների և աղջիկների համար հուլիսի 10-12-ը կազմակերպվել է եռօրյա ռազմամարզական վրանային ճամբար:
Նախաձեռնության նպատակն է աղջիկներին ծանոթացնել, իսկ տղաներին նախապատրաստել բանակային կյանքին: Այստեղ բանակի առօրյայից բացի իրականցվում է նաև բարոյահոգեբանական աշխատանք. երիտասարդներին ներկայացնում ենք ՀՀ ազգային հերոսներին, նրանց անցած ուղին, մեր ժողովրդի հերոսական պատմությունը: Նման ճամբար Կապանում կազմակերպվում է առաջին անգամ, բայց այն այսուհետ կդառնա ամենամյա: Ռազմամարզական ճամբարում ստեղծված 15-հոգանոց 7 ջոկատների անդամները գիշերում են վրաններում, օրը սկսում են վաղ առավոտյան` ռազմական վերկացով, մարմնամարզությամբ, ծանոթանում են շարային պատրաստականությանը, զենքերի, զինամթերքի տեսակներին, դրանց հետ վարվելու անվտանգության կանոններին: Ազատ ժամանցը երիտասարդներն անցկացնում են սպորտային մրցույթների, ինտելեկտուալ խաղերի ձեւով, կազմակերպում են էքսկուրսիաներ, արշավներ, սնվում են օրական չորս անգամ:
Ռազմամարզական ճամբարը տեղակայված է նախկին «Բաղաբերդ» ճամբարի տարածքում` անտառի հարևանությամբ, որտեղ կողմնակի անձնանց մուտքն արգելված է, ինչպես` զորամասերում: Իսկ անհրաժեշտության դեպքում ճամբարականների առողջական խնդիրներով զբաղվում է շտապ օգնության ծառայությունը` համապատասխան բուժանձնակազմով, որը ճամբարի երեք օրերին կլինի երիտասարդների կողքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:34:59