Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում անցկացվում են համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներ

12.07.2012

Այս տարվա մայիսի կեսերից Սյունիքի մարզում մեկնարկած համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են` համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի, յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման: Վերապատրաստվում են մարզի քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողները, որի նպատակը նրանց մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:
Մայիս ամսվա ընթացքում վերապատրաստվել են Կապանի տարածաշրջանից 40 համայնքային ծառայողներ, իսկ հունիսին` 60 համայնքային ծառայող Սիսիանի տարածաշրջանից: Ընթացիկ ամսում դասընթացները անցկացվում են Կապանում և Գորիսում, որոնցում ընդգրկված են 40-ական համայնքային ծառայողներ յուրաքանչյուր տարածաշրջանից:
Վերապատրաստումն իրականացնում են համայնքային ծառայողների վերապատրաստում իրականացնելու թույլտվություն ունեցող և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ցուցակում ընդգրկված դասախոս-մասնագետները: Դասընթացների ժամանակ քննարկվող թեմաները վերաբերում են ՀՀ սահմանադրությանը, համայնքային բյուջեներին առնչվող հարցերին, համայնքային ծառայողի իրավունքներին ու պարտականություններին, իրավական ակտերի մասին ՀՀ օրենքներին, կառավարչական հմտություններին` տեղական ինքնակառավարման համակարգում: Անդրադառնում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաներին` մասնավորապես, տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը, էլեկտրոնային կառավարման ներդրմանը համայնքային կառավարման համակարգում և այլն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36