Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում հացահատիկի լավ բերք է սպասվում
25.07.2012
Սյունիքում շարունակվող անձրևային եղանակի պատճառով դանդաղում են խոտհնձի աշխատանքները: Խոտի կուտակումը մարզում կատարվել է նախատեսվածի ընդամենը 30 տոկոսի չափով, որի պատճառը անբարենպաստ եղանակն է:
Անբարենպաստ եղանակի պատճառով տուժել է նաև մարզի ցածրադիր գոտիներում սկսված հացահատիկային կուլտուրաների հունձը:
Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` այս տարի մարզում հացահատիկային կուլտուրաների լավ բերք է սպասվում: Չհաշված կարկուտից տուժած համայնքները` մյուս գյուղերում միջին բերքի ցուցանիշերը գոհացուցիչ են: Նախնական տվյալներով` մարզում միջին բերքը 1 հա-ից կազմում է 20-22 ցենտներ: