Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունեցի երեխաները կհանգստանան ամառային ճամբարում
26.07.2012
Սյունեցի շուրջ 60 երեխա օրերս մեկնեցին հանգստի` Վայոց ձորի մարզի ''Սիրանույշ'' ամառային ճամբար: Ճամբարում երեխաները կմնան 20 օր: Նրանց տեղափոխման ծախսերը հոգացել է մարզպետարանը: Սյունեցի երեխաների հետ ճամբար են մեկնել նաեւ մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից մեկական մանկավարժ, ովքեր կաշխատեն ճամբարում: Հանգստի անվճար ուղեգրերը հատկացվել են մարզի 10-14 տարեկան այն երեխաներին, ովքեր միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, ընդգրկված են Հայ օգնության ֆոնդի ծրագրում և տարեկան երկու անգամ ֆինանսական աջակցություն են ստանում կազմակերպությունից:
Յուրաքանչյուր տարի մարզից շուրջ 1000 երեխա է անվճար հանգստանալու հնարավորություն ունենում: