Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կատարելագործվում է երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը

27.07.2012

''Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում " ծրագրի շրջանակներում հուլիսի 25-27-ը Սյունիքի մարզի Կապան,Քաջարան, Մեղրի,Ագարակ, Գորիս,Սիսիան քաղաքներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովների, ՀԿ-ների, ոստիկանության ներկայացուցիչների, ինչպես նաև ''Վորլդ Վիժն'' կազմակերպության տարածքային զարգացման ծրագրերի ներկայացուցիչների հետ: Ծրագրի շրջանակներում , որի կազմակերպման համար համատեղ նախաձեռնությամբ են հանդես եկել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ն. Դուրյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լ. Ղազարյանը և ՎՎՀԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ''Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում'' ծրագիրը, իրականցվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործմանը:
Հանդիպումների ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը` կարևորեց համայնքային, վերականգնողական կենտրոններրի դերը անչափահասների դաստիարակության գործում: Անդրադառնալով նոր ուսումնական տարում ոստիկանության կողմից իրականացվելիք կանխարգելիչ միջոցառումներին` գնդապետը նշեց, որ մշակում են մոդուլներ` անչափահասների հետ աշխատող մասնագետների` դատախազների, դատավորների, ոստիկանների համար, ինչը նոր մոտեցում է: Մոդուլները 7-ն են և վերաբերում են անչափահասների արդարադատությանը:
Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով անցկացված հանդիպման ներկաները անհրաժեշտ համարեցին ոստիկանության, համայնքային կենտրոնի, ուսումնական հաստատության և մարզպետարանի միջև համագործակցության համաձայնագրի կնքումը:

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47