Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում սկսվել է կառավարության տրամադրած ձեթի բաշխումը

31.07.2012

Սյունիքի մարզում Կապանի, Գորիսի, Սիսիանի ու Մեղրու սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում մարզպետարանի հսկողությամբ սկսկվել է մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին արևածաղկի ձեթի տրամադրման գործընթացը: Սոցիալապես անապահով ընտանիքներին օգնությունը տրամադրվում է կառավարության «Սոցիալական աջակցություն» ծրագրի շրջանակում: Վեց տարվա ընդմիջումից հետո անապահով ընտանիքներին օգնության բաշխումը վերսկսվել է անցած տարվանից: Կապանում տրամադրվող օգնությունից կօգտվի 1390 ընտանիք,Գորիսում` 2013, Սիսիանում` 707,Մեղրիում` 356: Սրանք այն ընտանիքներն են, որոնք հաշվառված են ընտանեկան նպաստի համակարգում և ունեն 0-ից բարձր միավորներ: Այս տարի նախորդ տարվա համեմատ տարածաշրջանում օգնություն ստացողների թիվն ավելացել է: Նրանց անունները նախապես ներկայացվել էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ձեթի բաշխումը կիրականացվի 20 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո լրացուցիչ բաշխում նախատեսված չէ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02