Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր նշանակում մարզպետարանի աշխատակազմում

18.08.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգոստոսի 17-ի կարգադրությամբ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Լևոն Մարգարյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանգիր` մինչև քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ նախատեսված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը: Մինչ այդ Լևոն Մարգարյանը զբաղեցրել է “Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոց” ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Նրա փոխարեն դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Գևորգյանը: Ավելի վաղ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Լյուդվիգ Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` ընտրվելով Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53