Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղնախարարն այցելել է Սյունիքի մարզ
20.08.2012
Չնայած հացահատիկի արտադրության համար խիստ անբարենպաստ եղանակային պայմաններին՝ հանրապետության առանձին վայրերում և տնտեսություններում,մշակության տեխնոլոգիաներն ու ցանքի ժամկետները պահպանելու շնորհիվ,կարողացել են լավ բերք ստանալ:Դրանում մեկ անգամ ևս համոզվեց այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Սիսիանի տարածաշրջանում բերքահավաքի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու համար, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ նախարարը նախ այցելեց Աղիտու համայնքում գտնվող Իլյիչ Շողունցի և Քաջիկ Հայրապետյանի դաշտերը, որտեղ առատ բերք էր հավաքվում, հա-ից 40-60 ցենտներ:
Մարզը 2011-2012 թվականների բերքաշրջանում,գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում ստացել է 341,5 տոննա էլիտային,501 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որի շնորհիվ 3717 հա-ով ավելացրել են աշնանացանի, 355 հա-ով՝ գարնանացանի ցանքերը:Այդ ընթացքում սյունեցիները մատչելի՝ պարկը 6000 դրամով ձեռք են բերել ազոտական պարարտանյութ, 1 լիտրը՝ 350 դրամով՝ դիզելային վառելիք:
Այնուհետև նախարարն ու նրան ուղեկցող անձինք եղան Սիսիանի հացամթերումների պահեստում, ուր պահեստավորվել և բաշխման է սպասում օրերս Ռուսաստանի Դաշնությունից ստացված 280 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուն, ծանոթացան պահպանության պայմաններին: