Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ մարզի հանրակրթական համակարգի ամենամյա օգոստոսյան կոնֆերանսը

27.08.2012

Օգոստոսի 25-ին Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ Սյունիքի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ:
Մարզի կրթական համակարգի 2011-2012 ուսումնական տարվա արդյունքների և 2012-2013 ուստարվա խնդիրների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Լևոն մարգարյանը: Նա իր ելույթում նշեց.
"Ընթացիկ տարում մարզի հանրակրթական համակարգում գործել են մարզային ենթակայության 112 հանրակրթական և 2 հատուկ դպրոցներ` 1073,25 դասարաններով, որոնցում սովորել են 15359 աշակերտ: Դասարանների միջին խտությունը մարզի քաղաքային դպրոցներում կազմել է 14.5, իսկ գյուղական վայրերում` 5.8 աշակերտ: Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաներ մարզում չկան":
Այս ուսումնական տարվա շրջանավարտներից "Գերազանցության մեդալի" քննությունների հայտ ներկայացրած 24 աշակերտից 9-ը պարգևատրվել է մեդալով: Այդ ցուցանիշով մարզը հանրապետությունում առաջինն է: Լ. Մարգարյանը խոսեց նաև կրթության ոլորտի ձեռքբերումների ու բացթողումների մասին, մասնավորապես նշեց, գյուղական դպրոցի նկատմամբ պետական կրթական առանձին քաղաքականության իրականացման անհրաժեշտության մասին:
Ելույթներով հանդես եկան նաև մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ:
Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների, ինչպես նաև համակարգի զարգացման հետագա խնդիրների մասին պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Նա իր խոսքում մասնավորապես անդրադարձավ էքստեռն քննությունների կազմակերպման գործընթացին, խոսեց այս տարվա բեռնաթափված ծրագրերի, ավագ դպրոցներում աշակերտների կոմպլեկտավորման և այլ հարցերի մասին:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Ս. Խաչատրյանը մեկ անգամ ևս կարևորելով սերունդների կրթության ու դաստիարակության գործում մարզի կրթական հաստատությունների տնօրենների ու մանկավարժների աշխատանքը, շնորհավորեց մարզի մանկավարժերին գալիք ուսումնական տարվա առիթով ու բեղմնավոր աշխատանք մաղթեց նրանց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-10-15 17:31:30