Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում
28.08.2012
Օգոստոսի 27-ին Կապանի տարածաշրջանում ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն: Հերթագրված 68 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 57 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուն, աշխատանքի տեղավորման՝ ութ, հարևանի անօրինական շինարարությունը դադարեցնելու՝ երկու, հաշմանդամ երեխային առողջարանային ուղեգիր հատկացնելու մեկ, զոհված հոր հիշատակին հուշաղբյուր կառուցելու մեկ, խմելու ջրի խողովակաշարը փոխելու մեկ, բնակարանի անվանափոխման մեկ, բնակարանի վիճահարույց հարցերով՝ մեկ քաղաքացիներ:
Դրամական օգնության քառասուն դիմումներից 38-ին տրվել է դրական պատասխան, երկուսը մերժվել: Ընթացք է տրվել հարևանի անօրինական շինարարությունը դադարեցնելու, հաշմանդամ երեխային առողջարանային ուղեգիր հատկացնելու խնդրանքվ դիմած քաղաքացիների դիմումներին:
Աշխատանքի տեղավորման հարցով դիմած ութ քաղաքացիներից երկու քաղաքացիների դիմումները մերժվել են, վեց դիմումներ վերցվել են հաշվառման:
Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել խմելու ջրի խողովակաշարը փոխելու, բնակարանի անվանափոխման, բնակարանի վիճահարույց հարցերով դիմած քաղաքացիների դիմումների վերաբերյալ: