Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա առթիվ

01.09.2012

Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, հանրակրթության ոլորտի աշխատողներ.
Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ:
Այսօր մեկնարկել է 2012-2013 ուսումնական տարին, վերստին բացվում են հարյուրավոր կրթական հաստատությունների դռներ:
Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ: Սերը գիտելիքի և կրթության նկատմամբ նա մշտապես կրել է իր մեջ, և այսօր ձեր սերնդին է վիճակված արդի պահանջներին համահունչ շարունակելու ու զարգացնելու այդ ավանդույթները:
Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար:
Ջերմորեն շնորհավորում եմ հատկապես նրանց և մաղթում հարուստ ու բովանդակալից ուսումնառության տարիներ:
Կրկին շնորհավորելով Գիտելիքի օրվա առիթով` մաղթում եմ ուժ ու եռանդ և հաջողություններ նոր ուսումնական տարում:
Թող սեպտեմբերի 1-ը ձեզ համար դառնա հաջողությունների ու ինքնահաստատման ճանապարհի սկիզբ:


ՀՀ Սյունիքի մարզպետ՝  Ս. Խաչատրյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-17 10:06:22