Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերաբացվեց Հարժիս գյուղի դպրոցը
04.09.2012
Սեպտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցի ուղեկցությամբ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին մասնակցել է Սյունիքի մարզի Հարժիս համայնքի նորոգված դպրոցի վերաբացման արարողությանը:Արդեն երկու տարի է, ինչ լեհական օգնության ծրագրի շրջանակներում նորոգվում և վերազինվում է Հարժիսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի շրջանականերում, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 25 հազար եվրո:
Այս տարի նորոգվել են դպրոցի հինգ դասարաններ և ուսուցչական սենյակը. Նախորդ տարի նորոգվել և տեխնիկապես վերազինվել էին դպրոցի ևս հինգ դասարաններ: Լեհական օգնության ընդլայնմանը զուգահեռ Հարժիսի դպրոցին շարունակաբար օժանդակություն է տրամադրվելու:
Բացի դրանից, ծրագրի շրջանակներում Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Հարժիս համայնքին նվիրել է կաթի սառեցման կաթսա:
Հարժիս գյուղում լեհական օգնության շրջանակներում իրականացվող մյուս կարեւոր ծրագիրը զբոսաշրջային է: Այս տարի զբոսաշրջային ճանապարհ է կառուցվում գյուղից մինչև Տաթև վանական համալիրը: Հարժիսը Սյունիքի հեռավոր համայնքներից է, որն ունի 831 բնակիչ: Այն Սյունիքի մարզի ամենահինավուրց բնակավայրերից մեկն է: Տեղի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: