Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն` Գորիսի տարածաշրջանում
20.09.2012
2012թ. սեպտեմբերի 20-ին Գորիսի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 8 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր երեք, աշխատանքի տեղավորման՝ երեք, թոշակի վերականգնման՝մեկ, տան տանիքի նորոգման հարցով՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության երեք դիմումներից 2-ին տրվել է դրական լուծում, մեկը ներկայացվել է ուսումնասիրման:
Աշխատանքի տեղավորման երեք քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:
Թոշակի վերականգնման և տան տանիքի նորոգման հարցով դիմած քաղաքացիների դիմումները բավարարված են: