Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ

21.09.2012

Սիրելի սյունեցիներ
21 տարի առաջ այս օրը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ:
Անկախ պետականության կերտումը դժվարին, բայց միաժամանակ պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր իրավունքը:
Սա տոն է, որի փափագն ու զգացողությունը իրենց հոգում կրել են հայ ժողովրդի բոլոր սերունդները: Տոն, որ մեր ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի գլխավոր կռվանն է դարձել:
Բավական չէ սոսկ անկախություն նվաճելը, այն պետք է պահպանել ու ամրապնդել, որպեսզի անկախ ապրելու մեր իրավունքը մնա անսասան իրողություն, մանավանդ, որ այն ձեռք է բերվել հայոց հավաքական կամքի, ինչպես նաև մարտիրոսված հայորդիների արյան գնով:
Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ոչինչ չի խնայի կայացած ու հզոր հայոց պետության համար:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ համազգային տոնի` Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02