Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական միջոցառումներ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ
24.09.2012
Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը Սյունիքի մարզի բոլոր համայնքներում նշանավորվեց տոնական միջոցառումներով:
Մարզի և համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ ու աջակցությամբ կազմակերպվել էին մարզամշակութային բազմազան միջոցառումներ:
Անկախության տոնի առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին ելույթներ ունեցան համայնքներում գործող կրթամշակութային հաստատությունների պարային համույթները: Մարզային միջոցառումների ծրագիրը հագեցած էր նաև մարզական բազմազան մրցումներով:
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի առիթով աննախադեպ նախաձեռնությամբ են հանդես եկել «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հկ-ի ակտիվիստները: Շուրջ 220 երիտասարդներ մարզպետարանի հարակից Գարեգին Նժդեհի անվան հրապարակից սեպտեմբերի 21-ին երթ են կազմակերպել դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, ուր հանգչում են հայրենիքի համար իրենց կյանքը նահատակած մերօրյա հերոսները:
Ծաղկեպսակներ ու թարմ ծաղիկներ դնելով ազատամարտիկների շիրիմներին` երիտասարդները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Միջոցառումից հետո երիտասարդները քննարկել են մեր ազգային հերոսների անցած ուղին ու նրանց պատգամները:
Տոնական միջոցառումները բոլոր համայնքներում եզրափակվեցին երեկոյան` տոնական համերգներով: