Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական պարգևներ սյունեցիներին` ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ

24.09.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր կոչումներ:
Սյունիքի մարզից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական բարձրագույն պարգևների արժանացան.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, առողջապահության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհվել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոբերտ Կոնստանտինի Քարամյանին,

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի դասվար Սալոնիկ Հարությունի Ջհանգիրյանը,

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում է շնորհվել Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն, պատմաբան Գրիշա Սերյոժայի Սմբատյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28