Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն
25.09.2012
ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը կայանալու է 2012 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին, Կապան քաղաքում, մարզպետարանի վարչական շենքում:
Օ ր ա կ ա ր գ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզխորհրդի նիստի
1. ՀՀ Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրների մասին.
/Զեկուցող՝ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Մարդյան/
2. Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի արդյունքների և աշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին.
/Զեկուցող՝ մարզպետրանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ս. Թանգյան/
3. Մարզի տարածքում իրականացվող քաղաքաշինական հրատապ ծրագրերի ընթացքի և առկա խնդիրների մասին.
/Զեկուցող՝ մարզպետրանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Ուստաբաշյան/
4. Տեղեկատվություն 2012թ. սեպտեմբերի 9-ին մարզի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին.
/Զեկուցող՝ մարզպետրանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյան/