Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթացներ Սյունիքի համայնքներում` ՏԻՄ-երի գիտելիքների ու հմտությունների բարելավման նպատակով

26.09.2012

Տեղեկատվական համակարգի ներդրման և շահագործման, հաշվետվությունների գեներացման և ապահովման գործառույթների պատշաճ իրականացման նպատակով Սյունիքի մարզի գյուղական համայնքներում անցկացվում են ՏԻՄ-երի գիտելիքների ու հմտությունների բարելավաման դասընթացներ: Իրականացվող նախաձեռնությունը անցած տարվա սեպտեմբերից Սյունիքում մեկնարկած Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացման ծրագիր Սյունիքի մարզում» ծրագրի երրորդ փուլի` «Անասանապահության ոլորտում պետական հատվածի կողմից տրամադրվող ծառայությունների հասանելիության բարելավման» բաղադրիչն է, որի շրջանակներում մարզի 43 թիրախային համայնքներում իրականցվել են «Համակարգչային տարրական գիտելիքների» և «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» ուսուցողական դասընթացներ:
Դասընթացների նպատակն է զարգացնել և բարելավել ծրագրի 28 համայնքների ՏԻՄ-երի անձնակազմի համակարգչային գիտելիքների ու հմտությունների (81 աշխատակիցներ ստացել են համապատասխան հմտություններ) և տեղեկատվական համակարգի պատշաճ կիրառումը ՏԻՄ-ի կողմից, որը կնպաստի համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական բազայի, վերլուծության և հաշվետվությունների համակարգված օգտագործմանը (98 աշխատակցիներ ստացել են համապատասպան հմտություններ ու գիտելիքներ):
Իրականացվող ծրագրի գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հկ-ի կողմից վերջին երկու տարում ծրագրում ընդգրկված 43 համայնքում` 15-ը` Գորիսի, 28-ը` Սիսիանի տարածաշրջաններում, «Տեղեկատվական համակարգի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հկ-ի կողմից տեղադրվել և գործարկվել է տեղեկատվական համակարգերի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ: Ծրագրի շրջանակներում բոլոր համայնքներ ստացել են ժամանակակից համակարգչային տեխնիկա և ցանցային սարքավարումներ, համայնքային մասնագետների համար իրականացվել են համակարգչային ուսուցողական դասընթացներ, իրականացվել են ներդրված համակարգի սպասարկման աշխատանքներ:
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացման ծրագիր Սյունիքի մարզում» ծրագրի նպատակն է նպաստել անասնապահության զարգացմանը Գորիսում և Սիսիանում, նաև աջակցել ծրագրում ընդգրկված համայնքների բնակչության եկամուտների աճին: Ծրագրի թիրախային խումբը կազմում են Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանների 43 գյուղական համայնքներ, որոնք ունեն 30 հազար բնակչություն և մոտ 7 հազար տնտեսություն:
«Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը» առաջիկայում կներդրվի նաև մարզի մյուս` Կապանի և Մեղրիի տարածաշրջանների համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-25 16:43:05