Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզ են ժամանել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությունը

27.09.2012

Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությունը Փալիբար քաղաքի ղեկավար Աբդուլահ Ասղարփուրի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ին Գորիսում հանդիպում ունեցան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Քննարկումներ են անցկացվել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով ու գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների ներկայացուցիչների, Կապանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ֆերմերների, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների, վերամշակող կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ իրականցվելիք գյուղատնտեսական մի շարք ծրագրեր: Դրանց մի մասը վերաբերում է, մասնավորապես, ոչխարաբուծությանը, արոտավայրերի պայմանագրային հիմունքներով տրամադրմանը, հացահատիկային կուլտուրաների մշակմանը:
Քննարկվեցին նաև կաթ վերամշակող ձեռնարկության և պանրի գործարանի հիմնման ծրագրերը, որոնք մարզի գյուղական համայնքներում կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, կխթանեն գյուղատնտեսության զարգացմանը: Եղան նաև առաջարկներ` մարզի համայնքները գյուղտեխնիկայով ապահովելու վերաբերյալ:
Սյունիքի և Արևելյան Ատրպատականի միջև նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց արոտավայրերի վարձակալման, կաթնամթերքի արտադրության ու արտահանմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Իրանական կողմի հետ քննարկվեցին նաև ներդրումային քաղաքականությանը վերաբերող մանրամասներ:
Մինչ այս հանդիպումը` սեպտեմբերի 25-ին, ԻԻՀ պատվիրակությանն ընդունել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ողջունելով հյուրերի հերթական այցը` Սյունիքի մարզպետն ընդգծել է, որ կնքված հուշագրի շրջանակներում փոխայցելությունները վկայում են ձևավորված բարեկամությունն ամրապնդելու փոխադարձ ձգտման և գործնական կապերն ակտիվացնելու վճռականության մասին, ինչը կնպաստի երկու հարևան ժողովուրդների բարօրությանն ու բարեկամության ամրապնդմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13