Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանը ևս միացավ "Եվրոպական ժառանգության օրեր"-ին

29.09.2012

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 29-ին Կապանի միակ երկրագիտական թանգարանում կազմակերպվել էր ցուցադրություն, որը կրում է «Վահանավանք-1100» խորագիրը:
Նախաձեռնությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ինն էր: Ցուցադրությանը ներկայացվել էին արխիվային նյութեր, որոնք պատմում էին Վահանավանքի վերջին տարիների ուսումնասիրությունների ու վերականգնման գործընթացի մասին: Ցուցահանդեսում ներկայացվել էին նաև թանգարանի ֆոնդում պահպանված խաչքարեր և այլ մասունքներ: Երկրագիտական թանգարանի մեկ այլ սրահում սեպտեմբերի 29-ից ցուցադրության դրվեց նաև Վերին Խոտանան գյուղի պատմությունը ներկայացնող լուսանկարներ, արխիվային նյութեր, իրեղեն ապացույցներ:
«Մեզ համար թե’ եվրոպական, թե’ ասիական, թե’ համաշխարհային արժեքները մեր գյուղերն են, որտեղից շատ բան ունենք ներկայացնելու: Օգտվելով առիթից կազմակերպել ենք ցուցադրություն` Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղի վերաբերյալ, որի պատմությունը սկսվում է հեթանոսական շրջանից և հասնում մինչև մեր օրերը: Այդ գյուղը տվել է արժանի զավակներ», - ասաց երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը: Ցուցադրությունները շարունակական բնույթ են կրելու և դրանք դիտելու հնարավորություն են ունենալու մասնավորապես կապանցի դպրոցականներն ու ուսանողները, նաև Կապան ժամանած հյուրերը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04