Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի թիմը մասնակցեց "Ազգային ժողովի գավաթի" խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին

01.10.2012

Սեպտեմբերի 28-30-ին Ծաղկաձորում տեղի ունեցան «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ 4-րդ փուլը, որին ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի և սպորտի գործիչներ:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում էին ՀՀ մարզային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 4-6-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը:
Եզրափակիչ փուլին այս տարի Սյունիքից մասնակցել են Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 4-րդ և 5-րդ,ինչպես նաև Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանների աշակերտները` յուրաքանչյուր դասարանից 2-ական տղա և աղջիկ:
ՀՀ Սյունիքի մարզի թիմը ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Վովա Այվազյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Արտյոմ Պողոսյանի և Անուշ Ալթունյանի, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի ուսուցիչ Արամ Դարբինյանի ջանքերով ցուցաբերեց լավագույն արդյունքներ ` եզրափակիչ մրցումներում գրավելով պատվավոր 3-րդ տեղը:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը, որն անց է կացվում 2001 թվականից, շուրջ 11 ուսումնական տարի ցածր դասարանների աշակերտների համար դարձել է դպրոցական առօրյայի անբաժանելի մաս և շատերի համար ճանապարհ հարթել դեպի մեծ սպորտ: Բարձր գնահատելով նման միջոցառումներն ու դրանց նշանակությունը երեխաների, դպրոցականների և ընդհանրապես մատաղ սերնդի համար` ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս աջակցել ու օժանդակել նրանց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-27 17:06:01