Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խրախուսանքներ` Ուսուցչի օրվա առիթով

04.10.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ուսուցչի մասնագիտական տոնի առիթով  հանդիպել է սյունեցի մանկավարժների հետ:
«Բոլոր ժամանակներում շատ բարձր է գնահատվել ուսուցչի աշխատանքը: Ես միշտ ասել եմ, որ դպրոցը ուսուցիչն է, որովհետև դուք եք, որ մեր երկրի համար դաստիարակում եք և զինվոր, և մայր: Ձեր առջև խոնարհվում են բոլորը: Մարզային իշխանությունները միշտ ձեր կողքին են և պատրաստ է աջակցելու ձեզ ցանկացած խնդրի լուծման հարցում: Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:», - իր շնորհավորական խոսքում նշել է ՀՀ Սյունիքի մարզպետը:
Կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանկավարժական երկարամյա աշխատանքի և Ուսուցչի օրվա կապակցությամբ մարզի 10 մանկավարժներ մարզպետի կողմից պարգևատրվել են «Ակսել Բակունց» հուշամեդալով, իսկ 20 մանկավարժներ արժանացել են շնորհակալագրերի:
Ուսուցիչների մեծարման հանդիսություններ տեղի ունեցան նաև մարզի մյուս քաղաքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53