Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի այցը Սյունիքի մարզ

09.10.2012

Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ “Աշխարհն առանց միջուկային զենքի. Ղազախստանի և Հայաստանի միջազգային ջանքերը: Հայաստանի և Ղազախստանի միջև 20 տարվա համագործակցություն և փոխըմբռնում” թեմայով համաժողով, որին մասնակցեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան` Այիմդոս Բոզժիգիտովը:
Մինչ կոնֆերանսի աշխատանքների մեկնարկը դեսպանը և նրան ուղեկցող դեսպանատան աշխատակիցները հանդիպեցին ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցի հետ:
Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մարզ, Սյունիքի փոխմարզպետը ներկայացրեց մարզի համառոտ սոցիալ-տնտեսական տվյալներն ու առանձնահատկությունները, տնտեսության ոլորտների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ակտիվացման առնչվող հարցեր, ինչպես նաև փոխգործակցության ավելի ակտիվացնելու նպատակով ստեղծել հորիզոնական կապեր Սյունիքի մարզի և Ղազախստանի հանրապետության քաղաքների միջև, որն էլ ընդունվեց դեսպանի կողմից:
Դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև առկա բարեկամական կապերը խորանալու միտում ունեն: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը:
Անցած տարի ևս Ղազախստանի դեսպանատունը Կապանում կազմակերպել էր նմանատիպ համաժողով: Այս անգամ համաժողովում, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի, առողջապահության, կրթության, հանրապետական գործադիր մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քննարկվեցին Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների զարգացման դինամիկային և ապագային վերաբերող հարցեր, նաև անդրադարձան աշխարհն առանց միջուկային զենքի տեսնելուն միտված Ղազախստանի ու Հայաստանի ջանքերին:
Բացման խոսքով հանդես եկավ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ` Ստեփան Գրիգորյանը, ողջույնի խոսք ասացին ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Արա Դուլունցը և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Այիմդոս Բոզժիգիտովը: Դեսպանը խոսեց երկու երկրների ներկայիս հարաբերությունների մասին, նշելով, որ դրանք հիմնված են բարեկամության և փոխադարձ ըմբռնման վրա:
Օգտվելով առիթից համաժողովի մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին դեսպանին, որոնք վերաբերում էին Ղազախստանի կրթական, առողջապահական ոլորտներին, երկրի բնապահպանական խնդիրներին և այլն: Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև քաղաքական վերլուծաբան, Հայաստան-Ղազախստան ընկերության խորհրդարանական խմբի նախկին ղեկավար Արամ Սաֆարյանը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանորդ` Կանատ Խասենովը:
Իր խոսքում Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը շնորհակալություն հայտնեց Ղազախստանի դեսպանին մարզի նկատմամբ ունեցած վարբերունքի համար, և բարձր գնահատեց դեսպանի դերը հայ-ղազախական ներկայիս բարեկամական հարաբերությունների ձևավորման ու խորացման գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36