Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխվարչապետն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
22.10.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր:
Փոխվարչապետն այցելեց Տաթև համայնք, որտեղ ծանոթացավ դպրոցի շենքի վիճակին, որը նախատեսվում է հիմնանորոգել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Զեկուցվեց, որ կատարվում են նախագծային աշխատանքները, որի ավարտից հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ:
Փոխվարչապետը այցն ավարտեց Տանձատափ համայնքում, որը Տաթևի վանական համալիրի հարակից վեց գյուղերի թվում ընդգրկված է "Տաթևի վերածնունդ" ծրագրում:
Ա. Գևորգյանը շրջայց կատարեց համայնքում, ծանոթացավ ենթակառուցվածքային հնարավորություններին: Համայնքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքի առաջնահերթ խնդիրներն ու զարգացման հեռանկարները: