Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը Սյունիքի մարզում

24.10.2012

Երկօրյա ճանաչողական այցով հոկտեմբերի 23-24-ը Սյունիքում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:
Այցի առաջին օրը դեսպանը Գորիսում հանդիպեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և քննարկեցին Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակները:
Հանդիպման ժամանակ մարզպետը բարձր գնահատեց ԵԱՀԿ ծրագրերի իրականացման Սյունիքի մարզային գրասենյակի գործունեությունը, կարևորեց ԵԱՀԿ-ի դերը տարածաշարջանում: Դեսպանը մարզպետին հանձնեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության մասնակցության 20-ամյակին նվիրված և շրջանառության մեջ դրված նոր նամականիշները և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում տպագրված առաջին մասնագիտացված Սյունիքի մարզի տուրիստական ուղեցույցը:
Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց էլ ավելի խորացնել համագործակցությունը և իրականցնել նոր ծրագրեր` ի նպաստ Սյունիքի զարգացմանը:
Նույն օրը դեսպանն այցելեց “Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն” հիմնադրամ, որտեղ ծրագրեր են իրականցվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Հոկտեմբերի 24-ին դեսպան Անդրեյ Սորոկինը ԵԱՀԿ-ի Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնում հանդիպեց Կապանի քաղաքացիական հասարակության` հկ-ների ներկայացուցիչների, լրագրողների, բնապահպանների հետ:
“Ուրախ եմ, որ այցելել եմ ձեր մարզ: Այստեղ մենք ունենք ներկայացուցչություն, որի աշխատակիցները սերտ կապերի մեջ են մարզային իշխանությունների հետ և համագործակցում են արդյունավետ: Մեզ հաջողվում է իշխանությունների հետ համատեղ լուծել մի շարք խնդիրներ: Կարծում եմ միասին կարող ենք շատ բան անել”, - ասաց Սորոկինը:
Հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը հիմնականում բնապահպանական բնույթ ունեին: Դեսպանի խոսքով, բնապահպանական խնդիրները ակնհայտ են Կապանում և դրանց լուծման համար ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պատրաստ է աջակցելու կոնկրետ ծրագրերի իրականցմանը: Մի շարք հկ ներկայացուցիչներ շնորհակալություն հայտնեցին դեսպանին` համատեղ իրականացրած ծրագրերի համար:
Հանդիպումից հետո դեսպանը ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանի հետ եղավ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում և բարեգործական ծրագրի շրջանակներում հիվանդանոցին նվիրեց բժշկական սարքավորում` կարդիոմոնիտոր, համակարգիչ, սառնարաններ և կենցաղային այլ սարքավորումներ:
Դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանը կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին և նշեց, որ ստացված գույքի կարիքը շատ ուներ հիվանդանոցը: Բարեգործական այս ծրագիրը ֆինանսավորվել է ԵԱՀԿ-ի կողմից Վիեննայում կազմակերպվող ամենամյա բարեգործական պարահանդեսից ստացված եկամուտների շնորհիվ:
Նման ծրագիր Կապանում իրականացվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ կիրակնօրյա դպրոցի հիմնադրամն նպատակով նվիրաբերվել է անհրաժեշտ գույք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24