Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերքում “Ժողովուրդ” թերթի հրապարակման վերաբերյալ (ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պատասխան խոսքը)

25.10.2012

Այն, որ առանձին լրագրողներ կամ առանձին լրատվամիջոցներ ինչ-ինչ պատճառով իրականությունը կամ ասված խոսքը կարող են խեղաթյուրել, կամ էլ չեղած տեղը իրադարձություններ մոգոնել, նորություն չէ: Գոնե ինձ համար: Եվ միշտ չէ, որ հարկ եմ համարել անդրադառնալ հանիրավի մեղադրանքներին կամ որպես ճշմարտություն ներկայացվող ասեկոսներին:
Բայց ամեն ինչ սահման ունի:
“Ժողովուրդ”-ի “Սյունիքի մարզպետը հայհոյե՞լ է Գագիկ Ծառուկյանին” հաղորդագրությունը, իմ համոզմամբ, դուրս է լրատվական էթիկայի, մասնագիտական տարրական պատասխանատվության ու պարկեշտության սահմաններից: Եթե մեղմ բնութագրեմ տպագրվածը, ապա այն լկտի սուտ է, արհեստականորեն մարդկային հարաբերություններ սրելու փորձ և թերևս էժանագին քաղաքական հնարքներ բանեցնելու հետին նպատակներ հետապնդող ինչ որ անբարո անձի մտախավարման արդյունք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03