Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում

29.10.2012

2012թ. հոկտեմբերի 29-ին Կապանի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 41 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 35, աշխատանքի տեղավորման՝ երկու, առողջության հետ կապված՝ երկու, տունը նորոգելու՝ մեկ, հաշմանդամության կարգ ստանալու խնդրով՝ երկու քաղաքացի:
Դրամական օգնության 35 դիմումներին տրվել է դրական լուծում:
Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման, առողջության հետ կապված խնդրանքով դիմած քաղաքացիների դիմումները ընթացքի մեջ են:
Հաշմանդամության կարգ ստանալու վերաբերյալ դիմումը համապատասխան ստորաբաժանման կողմից ուսումնասիրվում է:
Տան վերանորոգման հետ կապված դիմումի վերաբերյալ կոնկրետ հանձնարարական է տրվել համապատասխան ստորաբաժանմանը:
Քաղաքացիների ընդունելությունից հետո մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց տեղական, մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Մարզպետը մասնավորապես անդրադարձավ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներին, ՀՀ պետական բյուջեից Սյունիքի մարզպետարանին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման “Այլ նպաստներ բյուջեից” հոդվածով նախատեսված հատկացումներին, քաղաքացիների` մարզպետին ուղղված դիմում-բողոքների բովանդակությանը, դրամական օգնություններին, մարզում աշխատատեղերի ստեղծման, սոցիալական բնույթի այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02