Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հատուկ ծրագիր` Սյունիքում զբոսաշրջության խթանմանն ուղղված

31.10.2012

Ճանաչողական եռօրյա այցով Սյունիքում են Հայաստանում գործող ավելի քան 20 զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ ու լրագրողներ: Նրանց նպատակն է ծանոթանալ մարզի հարավային տարածաշրջանի էկոտուրիզմի և գյուղական տուրիզմի հնարավորություններին, առավելություններին և առանձնահատկություններին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն ծրագրի (EDMC), նաև Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հյուրընկալության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում: Մինչև նոյեմբերի 1-ը ծրագրի մասնակցիների համար նախատեսված են էքսկուրսիաներ դեպի «Շիկահող» պետարգելոց, «Սոսիների պուրակ» արգելավայր, նաև հարավային Սյունիքի պատմամշակութային հուշարձաններ: Այցելությունների ընթացքում տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները հանդիպումներ կունենան հյուրանոցային և սննդի ծառայությունների պատասխանատուների հետ, կայցելեն Շիկահողի հարակից գյուղերի հյուրատներ, կճաշակեն նրանց կողմից զբոսաշրջիկներին առաջարկվող ուտեստներ:
Կապանում ներկայացվեց ծրագրի շրջանակում հրատարակված Սյունիքի մարզի տուրիստական ուղեցույցը: Խոսելով իրականացվող ծրագրի մասին` ԵԱՀԿ ծրագրերի իրականացման Սյունիքի գրասենյակի ղեկավար Արմեն Շահբազյանը նշեց, որ հատկապես էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները մեծ են Կապանի տարածաշրջանում: Իրականացվող ծրագրի շրջանակում արդեն կազմակերպվել են զբոսավարների վերապատրաստման դասընթացներ, դրանք առաջիկայում կկազմակերպվեն նաև մարզի 4 քաղաքային համայնքներում: Հանդիպման մասնակիցները տուրիզմով զբաղվող կապանցիներից հետաքրքվեցին տարածաշրջանի հյուրանոցների, իջևանատների պայմաններով: Հարցեր եղան նաև էքստրեմալ, ձմեռային տուրիզմի զարգացման համար առկա հնարավորությունների մասին: Նշվեց, որ վերջին տարիներին Կապան այցելում են զբոսաշրջիկներ արտերկրից, որոնց համար տարածաշրջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Մասնավորապես, ճապոնացի զբոսաշրջիկներին հետաքրքրել են գալանտուսի և քաջվարդի էնդեմիկ տեսակների աճեցումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28