Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը

11.11.2012

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 16-ամյակի կապակցությամբ այսօր անցկացվեց "Տարվա լավագույն համայնք-2012" մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառվարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻ ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Փոխվարչապետը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց ` ի նպաստ սեփական համայնքների բարեկեցության: Նա առանձնահատուկ ընդգծեց արդյունավետ գործող ՏԻ մարմինների դերը համայնքների զարգացման գործում:
Մրցանակաբաշխությունն անցկացվեց հինգ անվանակարգերով: 2012 թվականի լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Արեւշատ համայնքը։ "Մաքուր համայնք" անվանակարգում մրցանակի արժանացավ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը, "Մշակութային լավագույն քաղաքային համայնք" անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի քաղաքը։ Լավագույն կանաչապատ համայնք ճանաչվեց Երեւանը:
"Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարութան եւ "Հայաստանի համայնքների միության" կողմից եւ կազմակերպվում է 2006 թվականից։
Մրցանակաբաշխության նպատակն է գնահատել տարվա ընթացքում արդյունավետ աշխատած ՏԻՄ-երի գործունեությունը եւ խրախուսել հաջողություններ արձանագրած համայնքներին:
"Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:

Աղբյուրը` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30