Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում աշնանացանի աշխատանքները կավարտվեն ժամանակին

12.11.2012

Սյունիքում ընթացքի մեջ են աշնանացանի աշխատանքները, որոնք բարենպաստ եղանակների դեպքում կշարունակվեն մինչև ամսվա վերջ: Մարզում արդեն կատարվել է 12 հազար հա ցանքս:
Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններում աշնանային գյուղատնտեսական աշխատանքները կատարվել են 90 տոկոսով և դեռևս ընթացքի մեջ են: Մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, աշխատանքները կավարտվեն ժամանակին և արդյունքում կունենան նախորդ տարվա համեմատ մոտ 1500 հա ավելի կատարված աշնանացան:
Այս տարվա համար մարզ է ներկրվել 292 տ էլիտար աշնանացան ցորենի սերմացու: Բացի դրանից` կառավարության կողմից մարզին հատկացվել է ևս 780տ առաջին վերարատադրության սերմացու: Իսկ մարզում աշնանացան ցորենի սերմ արտադրողները սերմացուի պահանջարկը բավարարում են 35-40 տոկոսով: Այս տարի կառավարությունը Սյունիքին հատկացրել է նաև 497տ ազոտական պարարտանյութ, և բոլոր համայնքներին տեղյակ է պահվել, որ այն կարող են ձեռք բերել շուկայականից էժան` պարկը 6 հազ. դրամով: Տրամադրվում է նաև շուկայականից անհամեմատ էժան գնով դիզվառելիք:
Ոլորտի մարզային պատասխանատուներն արդեն մշակել են ծրագիր, ըստ որի` եկող տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար ներկայացված է մինչև 400 տ էլիտար գարու, 80 տ կոռնգանի, 20 տ առվույտի սերմացուի, նաև մինչև 2 հազ. տոննա ազոտական պարարտանյութի և 800 տ դիզելային վառելանյութի պահանջարկ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30