Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանի և Մեղրիի նորընտիր համայնքի ղեկավարները ստանձնեցին լիազորությունները

13.11.2012

Սյունիքի մարզի 82 համայնքից 17-ում սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրվել են համայնքի նոր ղեկավարներ: Նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությւոները ստանձնցին նոյեմբերի 13-ին:
Մարզի 17 համայնքից 14-ում հոկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են համայնքի ղեկավարների լիազորությունները և նորընտիր համայնքի ղեկավարները ստանձնել են իրենց պարտականությունները:
Միայն երեք համայնքում` Կապանում, Մեղրիում և Սրաշենում նորընտիր համայնքի ղեկավարներն իրենց լիազորությունները ստանձնեցին նոյեմբերի 13-ին: Մարզկենտրոն Կապանում քաղաքապետարանի ու նրա ենթակայության հիմնարկների աշխատողներին նորընտիր քաղաքապետ ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանին ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Մարզպետը չորս տարվա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Արթուր Աթայանին, շնորհավորեց նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին, մաղթեց նրանց բեղմնավոր աշխատանք:
“Համոզված եմ, որ կարող ենք ու միաժամանակ պարտավոր ենք աշխատել սրտացավ ու անձնվիրաբար, արդարացնել կապանցիների հույսերը, որոնք մեզ են վստահել մեր քաղաքի առաջիկա չորս տարիների ղեկավարման պատասխանատու գործը”, - իր և համայնքի նորընտիր ավագանու անունից ասաց նորընտիր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, հույս հայտնելով, որ այդ պատասխանատու գործում ակնկալում են նաև բոլոր կապանցիների աջակցությունը:
Մեղրիում նորընտիր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին աշխատակազմին է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30