Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կոռնիձորում բացվեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքար
19.11.2012
Նոյեմբերի 18-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցեց Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր գյուղական համայնքում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը:
Կոռնիձորցիները ակտիվորեն մասնակցել են արցախյան պայքարի ինքնապաշտպանական ու ազատագրական թեժ մարտերին: Պայքարի ընթացքում բազմաթիվ կոռնիձորցիներ են զոհվել: Այդ օրերից գյուղացիների մեծագույն ցանկություներից է պաշտպանական մարտերում նահատակված հերոսների հիշատակին խաչքար կանգնեցնելը:
Տարիներ անց կոռնիձորցիների ցանկությունն իրականություն դարձավ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ- լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ջանքերով:
Նախաձեռնողներից բացի, միջոցառմանը մասնակցում էին նաև “Տիգրան Մեծ” ռազմամարզական վարժարանի հրամանատար Կորյուն Ղումաշյանը և Հայաստանի հարավ-արևելյան սահմանների ու Արցախյան ազատամարտի վետերանները:
Ազատագրական պայքարին մասնակցած, հայրենի սահմանները պաշտպանելիս արիություն ցուցաբերած մի խումբ անձանց միջոցառման ընթացքում հանձնվեցին հուշամեդալներ: