Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը հեռուստատեսության միջազգային օրվա կապակցությամբ
21.11.2012
Ջերմորեն շնորհավորում եմ Սյունիքի մարզի հեռուստաընկերությունների բոլոր աշխատակիցներին` համաշխարհային ամենամեծ լսարան ունեցող զանգվածային լրատվամիջոցի` հեռուստատեսության միջազգային օրվա կապակցությամբ:
Վաղուց արդեն հեռուստատեսությունը դարձել է հասարակական կարծիքի ձևավորման, ներքաղաքական գործընթացների վրա ներազդման, խաղաղության ու անվտանգության, մշակութային երկխոսության ու հանդուրժողականության ձևավորման անփոխարինելի միջոց ողջ աշխարհում:
Այդպես է և մեզանում:
Այս առումով, վերստին կարևորում եմ ձեր դերը ոչ միայն որպես մարզի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և կրթամշակույթային կյանքի կարևորագույն իրադարձությունների տեղեկատվության աղբյուրի, այլև որպես այդ ոլորտներում առաջընթացի բարերար ազդակի:
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, ընտանեկան երջանկություն ու նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու և ստեղծագործ աշխատանքում:
Հարգանքներով`
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան