Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում
26.11.2012
Նոյեմբերի 26-ին Կապանի տարածաշրջանում ՀՀ Սյունիքի մարզպետը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը հերթագրվել էր 83 քաղաքացի, մասնակցեց 41 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 38, աշխատանքի տեղավորման՝ երկու, բնակարան հատկացնելու խնդրով՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից 35 դիմումների տրվել է դրական լուծում, 3 դիմում ընթացքի մեջ է:
Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման, բնակարան հատկացնելու խնդրով դիմումը ներկայացվել է Կապանի քաղաքապետարան՝ քննարկման :
Նոյեմբեր ամսում մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել նաև Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում: