Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետը պարգևատրել է Արծվանիկի բարերարին

26.11.2012

Նոյեմբերի 24-ին Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղական համայնքում տեղի ունեցավ մոսկվայաբնակ համագյուղացի Միշա Մարգարյանի մեծարման միջոցառումը:
Բարերարի առաջին ներդրումը եղել է գյուղի հացատան նորոգումը, որից հետո հովանավորել է ջրագծի անցկացման աշխատանքները, համայնքային կենտրոնի շենքի վերականգնումը, կառուցել է եկեղեցի, խաչքար-հուշաղբյուր, տրամադրել է գույք դպրոցին ու մանկապարտեզին, գումարներ է հատկացրել համագյուղացի ուսանողներին ուսման վարձի համար, հիվանդ երեխաներին` բուժման նպատակով, օգնություն տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին և այլն: Բարերարը 2003թ-ից սկսած ավելի քան 55 մլն դրամի ներդրումներ է կատարել Արծվանիկ համայնքում :
Միշա Մարգարյանի սրտացավ վերաբերմունքը հայրենի գյուղի նկատմամբ արժանացել է մարզի ղեկավարության ուշադրությանը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ` Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում պատմամշակութային արժեքների վերականգնման, համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում ներդրած ավանդի և մատուցած նշանակալից ծառայությունների համար «Ակսել Բակունցի» հուշամեդալով պարգևատրվեց բարերար Միշա Մարգարյանը:
«Պետք է մեծարենք մեր բարերարներին, ովքեր օգնում են մեր պետությանը, մեր ժողովրդին այս անցումային շրջանում: Մեծարման առավել արժանի են պարոն Մարգարյանի նման բարերարները, ովքեր չունենալով առանձնապես մեծ բիզնեսներ, իրենց անձնական խնայողություններից կարողանում են բաժին հանել հայրենի գյուղի զարգացմանը», - հանձնելով հուշամեդալը բարերարին` ասաց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը:
«Ամեն մարդ պետք է այնպես անի, որ իրենից հետո ինչ-որ բան թողնի: Ես միլոնատեր կամ միլիարդատեր չեմ, տարվա ընթացքում խնայում եմ իմ անձնական եկամուտների մի մասը և բարեգործություն եմ անում հայրենի գյուղի համար: Բարեգործությամբ զբաղվում եմ նաև Մոսկվայում. գումար եմ տրամադրում մանկատներին», - ասաց Մարգարյանը:
Առաջիկայում համայնքի ղեկավարի հետ ձեռք բերված համաձայնությամբ բարերար Միշա Մարգարյանի տրամադրած միջոցներով համաֆինանսավորմամբ կնորոգվի գյուղի մանկապարտեզը:
Միջոցառմանն երաժշտական կատարումներով հանդես եկան մայրաքաղաքից ժամանած երաժիշտ կատարողները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01