Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն
29.11.2012
ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2012 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, Կապան քաղաքում, մարզպետարանի նիստերի դահլիճում:
Օ ր ա կ ա ր գ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզխորհրդի նիստի
1. ՀՀ Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում առկա խնդիրների մասին.
/Զեկուցող՝ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Մարդյան/
2. "Համայնքային ծառայության մասին" ՀՀ օրենքի կիրարկման ընթացքի, համայնքապետարաններում հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքների և խնդիրների մասին .
/Զեկուցող՝ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյան/
3. Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման, դպրոցների վարկանիշավորման գործընթացի հետ կապված խնդիրների մասին.
/Զեկուցող՝ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Լ. Մարգարյան/
4. Տեղեկատվություն մարզի տարածքում 2012թ. աշնանային զորակոչի ընթացքի և առկա խնդիրների մասին.
/Զեկուցող՝ Գորիսի զինվորական կոմիսար Մ. Պողոսյան/