Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում կայացավ "Երգը բարեկամության կամուրջ է" խորագիրը կրող ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի մարզային փուլը

30.11.2012

Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ռուսաստանի ինքնիշխանության հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված "Երգը` բարեկամության կամուրջ" ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի մարզային փուլը:
Փառատոնի մարզային փուլին մասնակցեց Սյունիքի մարզի 20 դպրոցների ավելի քան 35 աշակերտ:
Փառատոնի երկրորդ փուլին մասնակցում էր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց Սյունիքի մարզի դպրոցականների մասնակցությանը: Նա նաև նշեց, որ այս փառատոնը ևս մեկ անգամ հաստատում է դարերի պատմություն ունեցող հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, որ երգը, հիրավի, տարբեր ազգեր ու ժողովուրդներ միմյանց կապող հոգևոր կամուրջ է:
Փառատոնի ընթացքում ժյուրին ընտրեց հաղթողներին 5 անվանակարգերում, ովքեր Սյունիքի մարզը կներկայացնեն Երևանում կայանալիք եզրափակիչ փուլին:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետ Նելլի Կարապետյանը իր խոսքում նշեց, որ փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը:
Մարզի տարբեր դպրոցներ ներկայացնող աշակերտները հանդես եկան երաժշտական կատարումներով: Նրանց կգնահատի մարզային ժյուրին, որից հետո հաղթող ճանաչված մասնակիցները կմասնակցեն փառատոնի եզրափակիչ (հանրապետական) փուլին:
Փառատոնը կազմակերպվել է "Ռուսաստանի հայերի միության", "Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի","Ռուսսկի միր" հիմնադրամի, նախաձեռնությամբ, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունների, Հայաստանի "Կոմպոզիտորների և երաժշտագետների միության" աջակցությամբ:
Փառատոնի գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին "Արամ Խաչատրյան" համերգասրահում:
Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի` որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ, նկատմամբ բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53