Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց մարզերի ֆուտբոլի գավաթի առաջնությունը
03.12.2012
Ընթացիկ տարվա օգոստոս ամսից մեկնարկած Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ մարզերի ֆուտբոլի գավաթի առաջնության եզրափակիչ խաղը` տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին Կապանի մարզադաշտում:
Եզրափակիչ փուլում ուժերը չափեցին Սյունիքի և Կոտայքի մարզերի ֆուտբոլի թիմերը:
Խաղին ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ինչպես նաև բազմաթիվ ֆուտբոլասերներ Կապանից ու Չարենցավանից:
Նախատեսված ժամանակահատվածում խաղի հաշիվր չբացվեց: Նշանակված 11 մետրանոց հարվածներից հետո մրցաշարի հաղթող ճանաչվեց Կապանը ներկայացնող թիմը:
Խաղի ավարտից հետո Կապանի թիմին հանձնվեց գավաթը, իսկ խաղացողներն արժանացան մեդալների:
Խաղի ավարտին Սյունիքի մարզպետը` Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ մարզերի ֆուտբոլի գավաթի առաջնությունում Սյունիքի մարզը ներկայացնող ֆուտբոլային թիմի հաջողությունների գործում ներդրած ավանդի համար շնորհակալագիր հանձնեց Կապանի թիմի մարզիչ Աշոտ Մանուչարյանին:
Իսկ լավագույն խաղացող ճանաչված Կապանի թիմի դարպասապահ Գոռ Թադևոսյանին մարզպետն արժանացրեց դրամական պարգևի:
Երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած Չարենցավանի թիմի ֆուտբոլիստները ևս ստացան մեդալներ: